Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ճիշտ ընտրված զուգագուլպաներ. խորհուրդներ

Ճիշտ ընտրված զուգագուլպաներ. խորհուրդներ

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ լրջորեն անհանգստացել է ամենապատասխանատու պահին զուգագուլպայի պատռվելու պատճառով: Մինչդեռ սրանից շատ հեշտ կարելի է խուսափել` ընդամենը զուգագուլպա գնելիս մի քիչ ավելի ուշադիր լինելով:

 

Հոտ քաշեք: Այո, գնելիս հոտ քաշեք զուգագուլպայից: Որակյալ ֆիրմաները հատուկ օծում են իրենց արտադրանքը, իսկ անորակ զուգագուլպաներից Դուք կզգաք միայն կտորի հոտը:

 

Ուշադրություն դարձրեք կարերին. եթե դրանք վառ արտահայտված են ու կլորավուն, ապա զուգագուլպան անորակ է, իսկ կարերն անպայման կերևան կիպ հագուստի տակից: Որակյալ զուգագուլպաների կարերը գրեթե չեն տարբերվում բուն կտորից. խառնված են դրա հետ:

 

Մի քիչ ձգեք զուգագուլպան. եթե դրա մեջ ծառի կտրված բուն հիշեցնող կլոր գծեր տեսնեք, ուրեմն Ձեր ձեռքին որակյալ ապրանք է:

 

Որոշ զուգագուլպաների բաղադրության մեջ կա հատուկ թել, որ ամրություն ու թեթևություն է հաղորդում դրանց: Այդպիսի զուգագուլպաների փաթեթի վրա գրված է լինում «multisoft» կամ «micro», և որքան բարձր լինի այդ բառերի կողքի գրած թիվը, այնքան ավելի որակյալ է այն: Իսկ թիվը կարող է տատանվել 13-80-ի սահմանում:

 

Հաճախ կանայք սխալ են ընտրում նաև զուգագուլպայի չափսը` շփոթվելով S-M-L-XL տառերի ընտրության հարցում: Եվ այսպես` S (small) — նշանակում է փոքր, M (middle) —նշանակում է միջին, L (large) —նշանակում է մեծ, XL (extra large) — նշանակում է շատ մեծ:

 

Զուգագուլպաները պետք է լվանալ ամեն անգամ կրելուց հետո, ցանկալի է՝ ձեռքով: Եթե նախընտրում ենք ավտոմատ լվացքը, ապա զուգագուլպաները դրեք հատուկ պարկերի մեջ և նոր միայն լվացեք:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. kraso1000.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ